ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովման խնդիրները:
Վերջին մեկ օրում Մատաղիս-Քարվաճառ երթուղով և հակառակ ուղղությամբ, Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ապահովել է 53 բեռնատարի անվտանգ տեղաշարժը, որոնք տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ենթակառուցվածքները վերականգնելու համար շինանյութ, ինչպես նաև սննդամթերք և տարբեր ապրանքներ են մատակարարել տեղի բնակիչների համար:
Քաղաքացիական տրանսպորտի և հումանիտար բեռի ուղեկցման խնդիրները կատարելուց բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը պարբերաբար մասնակցում է մարդասիրական գործողությունների ընթացքում անվտանգության ապահովմանը և Լաչինի միջանցքում պարեկություն իրականացնելուն: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության կողմից պարեկային երթուղին օրական կազմում է մոտ 200 կիլոմետր:
Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում պարեկություն իրականացնելիս հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների նկատմամբ չեն նկատվել:
--00—ՄՀ