ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևեն Տեր- Պետրոսյանի այն հայտարարությանը (խմբ․՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ է հայտարարել), թե վերջին 4 ամսում 70 հազար քաղաքացի է արտագաղթել, նշել է, որ ինքը այդ մասին որևէ տեղեկություն չունի:
«Ես տեղյակ չեմ, երևի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից այլ տեղեկություն են ստացել, վիճակագրական կոմիտեն եռամսյակը մեկ է ամփոփում այդ տվյալները»,-ասել է Ստեփան Մնացականյանը, ապա հավելել, որ չի կարող այդ տվյալը հաստատել կամ հերքել:
Ազգային վիճակագրական ծառայության պետը նաև նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով էապես բացասական էր միտումը, և մեկնողները գերազանցել են եկողներին:
--00—ԼՄ