ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
«4/03 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը ահազանգում է, որ հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, ու, ըստ էության, մոտ 20-25 մարդ զրկվել է 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից». ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ այս մասին տեղեկացնում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Կարեն Թովմասյանը։
Ըստ նրա՝ դեպքի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն։
Հիշեցնենք 1-8 քվեաթերթիկներում ընդգրկված քաղաքական ուժերին.
- «Արդար Հայաստան» կուսակցություն,
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն,
- «Ազատություն» կուսակցություն,
- «Պատիվ ունեմ» դաշինք,
- «Միասնական Հայրենիք» կուսակցություն,
- «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն։
--00—ԼՄ