ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ․
«Սպիտակ բանակի սիրելի և անպարտելի մարտիկներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
Բարեխղճորեն կատարելով ձեր ամենօրյա աշխատանքը՝ վերադարձնում եք հավատ ու հույս՝ նպաստելով կյանքի վերաիմաստավորմանն ու վերարժևորմանը:
Ձեր կարեկցանքը, ինքնազոհությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն օգնեցին հայ ժողովրդին համավարակի օրերին: Ձեզ հատուկ անմնացորդ նվիրումը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը նպաստեցին հազարավոր
հայորդիների ապաքինմանը 44-օրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում:
Վստահ եղեք՝ ձեր անձնվեր աշխատանքը միշտ բարձր է գնահատվում:
Սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ ուժ և տոկունություն ձեր վեհ ու պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։
Առողջ եղե՛ք: Թող ձեր ընտանիքներում թևածեն սերն ու երջանկությունը»:
--00—ԼՄ