ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքի վերաբերյալ:
«Հունիսի 20-ից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում քաղաքական ապագա չկա՛, կա ներկա և ներկա վերադարձող անցյալ: Փաշինյանն իրեն լավ է զգում այդ անցյալի հետ, մարտահրավերներ է նետել ու հաղթել: Հիմա պարզ կդառնա, թե այդ ներկայի մաս կազմած անցյալը ինչ մտադրություններ և կարողունակություն ունի:
ՍԴ դիմելը ձևական քայլ է, բոլորս գիտենք ՍԴ դիմելու միակ հնարավոր արդյունքի մասին, որն այդ արդյունքի բացակայությունն է, մանդատները վայր դնելու համար միասնական դիրքորոշում է պետք, զարգացումներն էլ Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն կռած-կոփած անձինք կհուշեն:
Աստված զորավիգ Հայաստանի Հանրապետությանը»:
--00—ԼՄ