ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմանում Նոր Արեշ թաղամասի 50 փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սառը ջրերի» մոտ, բախվել են «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել։ Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է կանաչ գազոնում։
Դեպքի փաստով Ժ. Մարգարյանի կողից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և տեղում բուժօգնությունը ստացած քաղաքացու ինքնությունը։
--00—ԼՄ