ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Փետրվարի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմանում Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում բախվել են 32-ամյա Անահիտ Գ․-ի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Էդվարդ Մ․-ի վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում առաջին բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների թիվ 12 բրիգադի կողմից, որից հետո վիրավորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսն էլ հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղել է Kia-ի վարորդը․ նա Ազատության պողոտայից մտել է չթույլատրելի հատված, վթարային իրավիճակ ստեղծել Volkswagen-ի վարորդի համար, ապա բախվել նրան։
--00—ԼՄ