ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News
Հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արկադի Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Անահիտ Զ-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
--00—ՄՀ