ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News
Ապրիլի 9-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Սահակյանը իր վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի - Հայկավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի արդյունքում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Հ. Գրիգորյանի գլխավորությամբ։
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Բարեբախտաբար, վթար-հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ