ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 9, 24News
ՀՀ կառավարությունը շնորհակալ է ԵՄ-ին՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1.6 մլրդ եվրո արժողությամբ հանձնառության համար Հայաստանը գիտակցում է, որ ԵՄ-ն ըստ արժանավույն է գնահատում ՀՀ-ի գրանցած առաջընթացը բարեփոխումների իրականացման գործում։ Այս մասին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
Ըստ փոխվարչապետի՝ դրա վառ ապացույցն է այն, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենալայնածավալ աջակցություն ստացած երկիրն է
«Աջակցությունն ուղղվելու է կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած 5 առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը։»։
Գրիգորյանը հադիպմանն անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին և նշեց՝ որպես առաջնահերթ գերակայություն՝ կարևորում են Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների անհապաղ վերադարձը․
«Այն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում»։
--00—ՄՀ