ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
2022 թ-ի հունվարի մեկից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգն օտարերկրացիների համար: Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից:
Միգրացիոն ծառայության կողմից մշակված համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, թվայնացված է թույլտվության տրամադրման ողջ գործընթացը, ինչը խնայելու է գործատուների ժամանակն ու դյուրացնելու է ընթացքը:
Փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալները թվայնացված են, և գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու է՝ դրանք համակարգ վերբեռնելու միջոցով:
Դյուրացված է վարչարարությունը, ընթացակարգը պարզեցված է:
Գործընթացի տարբեր բաղադրիչների ժամկետները կրճատվել են, ինչի շնորհիվ գործատուն օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն կկարողանա ստանալ մեկ ամսվա ընթացքում՝ ներկայում գործող երկու ամսվա փոխարեն:
--00--ԱԹ