ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Բրիտանական խորհրդարանի լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Սփելարը պատրաստվում է ներկայացնել Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: Երկրորդ ընթերցումն անցնելուց հետո Համայնքների պալատում այն քննարկման կդրվի 2021 թվականի դեկտեմբերի 10-ին: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը։
Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը հայտնել է, որ ամբողջովին աջակցում է պատմական այս քայլին, որը կօգնի ուղղել Հայոց ցեղասպանության ժխտման 106 տարվա անարդարությունը:
--00—ՄՀ