ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել Է, որ կգրոհի թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում: Այս մասին ասված Է շարժման հայտարարությունում, որը մեջբերել Է աֆղանական 1TV հեռուստաալիքը։
«Թուրքական ղեկավարության որոշումը չմտածված Է, խախտում Է աֆղանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում Է նրանց ազգային շահերին»,- նշված Է թալիբների հայտարարությունում: Շարժումը նշում Է, որ «ցանկացած օտարերկյա զորքի ցանկացած պատրվակով Աֆղանստանի տարածքում մնալը դիտում Է որպես օկուպացում և կպայքարի զավթիչների դեմ»:
Թալիբները թուրքիական ղեկավարությանը կոչ են արել հրաժարվել այն որոշումից, որը «խնդիրներ կստեղծի երկու երկրների մուսուլման ժողովուրդների միջև»: «Եթե թուրք պաշտոնատար անձիք չվերանայեն իրենց որոշումը,- ասված Է հայտարարությունում,- ապա «Թալիբանի» կողմնակիցները դուրս կգան (Աֆղանստանում) թուրքական ուժերի դեմ»: Այդ դեպքում թալիբները պատասխանատվությունը դրել են նրանց վրա, «ովքեր միջամտում են ուրիշների գործերին և ընդունում նման չմտածված որոշումներ»:
--00—ՄՀ