ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
«Ստեղծված իրավիճակից ելքը արտաքին անվտանգության ապահովումն ու ազգային-անցումային կառավարության ձևավորումն է։ Այս երկու հանգամանքով մենք կարող ենք հաղթահարել աղետը և ամբողջությամբ հետ պտտել պատմության անիվը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ պետք է ընդունվի նոր սահմանադրություն, փոխվի ընտրական օրենսգիրքը, իսկ արտաքին հարթակում պետք է վարել բազմաբևեռ քաղաքականություն:
«Փաշինյանը՝ որպես քաղաքական դեմք և իշխանություն, երկար կյանք չունի։ Արտաքին և ներքին զարգացումները տանելու են նրան, որ կարճ ժամանակ հետո Փաշինյանի իշխանությունը չի լինելու»,-նշել է Ավետիսյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԿԿ