ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Հունիսի 25-ին նախատեսված Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքը հետաձգվում է ընթացիկ առաջնահերթությունների վերանայման պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բոլորիս հիշեցնում ենք, որ ընտրությունները մեր ճանապարհի ընդամենը միջանկյալ և ոչ վճռորոշ հանգրվան էին, ուստի, շունչ առնելով, պայքարը շարունակում ենք կրկնապատկված վճռականությամբ։
Առաջիկա օրերին կտեղեկացնենք մեր հերթական հանրահավաքի մասին»:
--00—ԼՄ