ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Հուլիսի 14-ին Արցախի օկուպացված տարածքում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա։ Գյոյգյոլի շրջանի բնակիչ Ռամալ Օջագգուլուևը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս պայթել է հակատանկային ականի վրա այն տարածքում, որը հայտնի է որպես «Բանովշայի արոտավայր»։ Այն գտնվում է Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանների և Գյոգյոլի միջև։
Ստացած վնասվածքներից ադրբեջանցին մահացել է։
Ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկությունների՝ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի օկուպացված տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Ադրբեջանի 28 քաղաքացի, ավելի քան 120-ը՝ վիրավորում ստացել։
--00—ՄՀ