ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News
Հակամարտությունն ավարտվել է, այժմ խաղաղության մասին մտածելու ժամանակն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը վերջ է դրել երկար հակամարտությանն ու ինքնուրույն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը»,- նշել է նա։
Միշելն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է դրական, կառուցողական դեր կատարելու: Մենք հարգում ենք Մինսկի խմբի կատարած աշխատանքը, սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ն չի կարող իր աջակցությունը տրամադրել, նպաստել հնարավոր բարեփոխումներին։
--00--ԱՀ