ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությունը թշնամին շարունակում է լարված պահել: Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանը 24News-ի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։
Նա նշեց, որ Կութի ուղղությամբ 17։00-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է:
«Կրակը բացում են, ընդհատում ու էլի սկսում։ Ինտեսիվությունը պահպանվում է։ Պատերազմ են հրահրում, դրա նշաններն ենք նկատում»,- ասաց նա։
Ավետյանը նաև տեղեկացրեց, որ ՊՆ-ի հայտնած 3 վիրավոր զինվորները Կութից էին։
--00--ԱԹ