ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության աճն անհանգստացնում է ՄԱԿ-ին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Խակը:
«Մենք աճող անհանգստությամբ ենք հետևում ՀՀ ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, այդ թվում` այն միջադեպին, որի մասին տեղեկություն ստացանք այսօր: Թեպետ ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ տեղեկությունները, մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ցանկացած գործողություններից, որ կարող են հանգեցնել լարվածության, առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է նա:
--00--ԱԹ