ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Շուռնուխում և Որոտանում հետպատերազմական շրջանում բնակավայրերի բնակիչները, որպես առաջնահերթ խնդիր, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել էին բնակարանաշինության հարցը, ինչին համայնքի ղեկավարն արագ արձագանքել էր։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
Բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացիկ են։ Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը, որի արդյունքում բնակավայրերի 11 ընտանիք նոր բնակարան կունենա։
--00--ԱԹ