ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տների բնակիչներին։
Կառավարության որոշման համաձայն` աջակցության ծրագրում ներգրավվում են իրենց տները կորցրած այն սյունեցիները, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել են նշված հասցեներում։
Շուռնուխի ու Որոտանի այդ բնակիչները ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կստանան 300 000 դրամ միանվագ դրամական օգնություն և յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ՝ 6 ամսվա համար։
Այս կապակցությամբ 24News-ը զրուցել է Շուռնուխի և Որոտանի գյուղապետերի հետ՝ հասկանալու համար՝ որքանով է նախաձեռնությունը գոհացուցիչ բնակիչների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ