ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները դադարած համարելու մասին:
«Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը՝
2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ
Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լևոն Գալստյանի լիազորությունները:
«Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը`
2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ
Լևոն Գալստյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
--00—ՄՀ