ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և «Մոդեռնա» ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա» պատվաստանյութի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ թեման․ հայտնում է 1lurer.am-ը։
Կանադայի կառավարության ղեկավարը Թվիթերի իր միկրոբլոբում գրել է, որ Աֆեյանի հետ խոսել են նաև բնակչությանը պատվաստելու նպատակով տարվող աշխատանքների մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավարտելու համար: Թրյուդոն նշել է, որ պատվաստումներն իրենց համար խիստ առաջնահերթ են:
Միաժամանակ Նուբար Աֆեյանը Թվիթերի իր միկրոբլոգում նույնպես գրառում է արել: Նա ողջունել է Կանադայի վարչապետի հետ կապի հաստատումը և կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց առաջընթացի, մասնավորապես՝ Կանադայում «Մոդեռնայի» արտադրության նպատակով գործարանի կառուցմանը վերաբերող թեմայի քննարկումը:
--00—ՄՀ