ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Ադրբեջանի ԶՈՒ-երի հերթական սադրանքի արդյունքում երեկվանից Սոթքի ոսկու հանքավայրի դադարեցված աշխատանքը վերսկսվել է միայն այսօր՝ առավոտյան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն ու ընդգծեց, որ այս պահին իրավիճակը կայուն է։
«Աշխատանքը սկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ երեկ երկրորդ հերթափոխը չի աշխատել»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երկու օր է՝ իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատակիցներին մի քանի անգամ տարհանել են։ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
--00—ԼՄ