ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Ստեփանակերտի և ԼՂ առանձին շրջանների ավելի քան 200 ընտանիքի ապահովել են խմելու ջրով։
Խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները երկու օրում Լեռնային Ղարաբաղ են մատակարարել շուրջ 15 տոննա խմելու ջուր։
Մինչև ջրակայանում վերանորոգման և վերականգնման աշխատանքների ավարտը և Լեռնային Ղարաբաղի քաղաքներ և շրջաններ խողովակաշարի անցկացումը, խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմը ամեն օր ջուր կտրամադրի տեղի բնակիչներին:
Ինչպես նաև, ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանի արտեզյան ջրհորից ջրատարի անցկացումը՝ Թաղավարդի և Կարմիր շուկայի բնակավայրերի բնակիչներին ջուր մատակարարելու համար:
--00—ՄՀ