ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։
ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմնի աշխատակիցների և ՃՈ ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել նաև դեղատներում, բուժհաստատություններում և առևտրի կետերում։
Արձանագրվել են մի շարք խախտումներ, տրվել են նախազգուշացումներ՝ խնդիրներն անհապաղ վերացնելու վերաբերյալ։
Ստուգայցերը շարունակվում են, խախտումները կրկնվելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
--00—ՄՀ