ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Պատերազմի վտանգը Թուրքիայից է, Ալիևի խոսքերն ընդամենը հոխորտանք են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Վերլուծելով պատերազմում պարտության պատճառները՝ փորձագետն այն համոզմունքը հայտնեց, որ խնդիրն առաջին հերթին արժեքային է։
Նրա կարծիքով, 90-ականների կռված սերունդն ավելի հայրենասեր էր ու պրոֆեսիոնալ։
«Այսօրվա երիտասարդների հերոսը օլիգարխն է, իսկ Խորհդրային Միությունը մարդկանց հայրենասեր էր դաստիարակում»,-ասաց մեր զրուցակիցը։
Նահապետյանը նաև քննադատեց Ջալալ Հարությունյանի՝ ՊԲ հրամանատար նշանակվելու փաստը, քանի որ վերջինս հրետանավոր էր և համապատասխան կրթություն չուներ ռազմաճակատ կառավարելու համար։
Ըստ նրա՝ այս հանգամանքը լուրջ խնդիրներ է առաջացրել զորքերի կառավարման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ