ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 27-ին:
2. Ռազմիկ Թևոնյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը»,– ասվում է որոշման մեջ։
--00—ՄՀ