ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Օգոստոսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմանում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Աշտարակից դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, այնուհետև երկաթե արգելապատնեշին , ապա մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և հայտնվել երկաթգծի համար կառուցած կամրջի տակ, բախվելով բետոնե սյանը, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
--00—ԼՄ