ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոր փոխդեսպան ունի։ Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։
«Սիրելի՛ հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում փոխդեսպան Չիպ Լեյթինենին, որը վերջերս է ժամանել Հայաստան։
Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում։
Բարի գալուստ Հայաստան»։
--00—ՄՀ