ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
2021 թվականի սեպտեմբերի 9-ին COVID-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ դիտարկել են կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները 4 խախտում են հայտնաբերել։ Դրանց համար վարչական արձանագրություններ են կազմվել։
Առաջիկա օրերին ևս Տեսչական մարմնի վերահսկողությունը կլինի շարունակական։
--00—ՄՀ