ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Սեպտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 07։55-ի սահմանմ «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի, գրում է shamshyan.com-ը։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։ Նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։
Մինչ հիվանդանոցում ոստիկանները պարզում էին մահացածի ինքնությունը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ, պարզել են, որ այսօր՝ ժամը 07։40-ի սահմանում, Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահանվող հատուկ տարածք։
Ըստ աղբյուրի՝ մահացածը վարորդի մայրն էր։
--00—ԼՄ