ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Եվրոպոլը և Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Եվրոպոլի կայքը:
Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ համաձայնագիրը գործընկերներին հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը, գույքի կազմակերպված հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը:
Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաև ռազմավարական և տեխնիկական տեղեկատվության փոխանակում՝ բացառությամբ անձնական տվյալների:
Նշվում է, որ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ եզրափակվում են Հայաստանի և Եվրոպոլի միջև հաջող բանակցություններն այն թեմայով, թե ինչպես արդյունավետորեն միավորել ուժերը՝ լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:
--00--ԿԿ