ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ռուսաստան այցի նախօրեին Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները տհաճ հետք են թողնում, բայց դա չի խափանում հաջող և կառուցողական այցի հեռանկարները։ Ինչպես գրում է militarynews.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս իրավիճակում, հավանաբար, մի փոքր տհաճ հետք թողեց, որ նման հայտարարություններ սկսեցին հնչել այն օրերին, երբ ավարտվել են առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները: Բայց, այնուամենայնիվ, դա չի խափանում նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան աշխատանքային այցի հեռանկարները», - ասել է Պեսկովը: