ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23.35-ին, պարեկային ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ Բագրևանդի և Թևոսյան փողոցների խաչմերուկից, զենք- զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 42-ամյա տղամարդուն՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «AKC 366» տիպի ողորկափող ինքնաձիգ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
--00—ԼՄ