ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Tert.am–ին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Նա նշել է, որ հիմա աշխատում են գումարը հայթայթելու ուղղությամբ. և դատարանի սահմանած գրավի չափը անմարդկային շատ է համարել։
«Հինգ անչափահաս երեխա ունեցողից 30 միլիոն դրամ գրավ են ուզում»,– ասել է նա:
Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը օգոստոստի 18–ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով։
--00--ԱԹ