ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24 News
Հոլիվուդյան կինոդերասան Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար կրակել, սպանել է կինոօպերատորին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մանրամասնելով, որ զոհը Գալինա Հաթչինսն է, որը ծնվել և մեծացել է Խորհրդային Միությունում:
Պատահարը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում նկարահանումների ժամանակ՝ ատրճանակից, որը ենթադրաբար պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով: Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է ողնաշարի հատվածում, իսկ 42-ամյա Հաթչինսը ծանր վիրավորվել է և օդանավով տեղափոխվել Ալբուկերկի հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
«Ծնունդով ուկրաինացի Գալինան մեծացել է խորհրդային ռազմական բազայում ՝ շրջապատված եղջերուներով և միջուկային սուզանավերով», - ասվում է կայքի կենսագրական բաժնում:
--00—ՄՀ