ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24 News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցել է Արցախի օկուպացված տարածքներում նորակառույց մոդուլային տիպի կառույցների, ինչպես նաև կապիտալ վերանորոգված կացարանների ու ռազմական նշանակության այլ օբյեկտների բացմանը։
ԱդրբեջանիՊՆ-ից հայտնում են, որ Հասանովին զեկուցվել է՝ համալիրները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, կահույքով և լիովին բավարարում են զինծառայողների կարիքներին։
Ադրբեջանցի նախարարին զեկուցվել է, որ բնակավայրերի ու վարչական շենքերի կառուցումը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետներում ու շահագործման հանձնել։
--00—ՄՀ