ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24 News
Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերի համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արարատի մարզի Վեդի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:
Նշենք, որ Սարգսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, Պետական գույքի կառավարման կոմիտեից ևս պատասխան չկարողացանք ստանալ։ Հիշեցնենք, որ 2016 թվականին Գարիկ Սարգսյանը եղել է Նոր Կյանքի համայնքապետը, որն այժմ մտնում է Վեդի խոշորացված համայնքի մեջ: 2018 թվականի մայիսի 31-ին Սարգսյանը նշանակվել էր Արարատի մարզպետ։
--00—ՄՀ