ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24 News
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ԱԺ խորհուրդի որոշմամբ ղեկավարելու եմ․
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը,
ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը,
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը:
ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերություննեը զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար»։
--00--ԱՀ