ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում երկու երկրի պաշտպանության նախարարներ Հուսուլի Աքարը և Զաքիր Հասանովը հանդիպել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած Կովսականում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հասանովը վստահություն է հայտնել գործընկերության հետագա զարգացման և ամրապնդման հարցում:
Թուրք նախարարն, իր հերթին, շեշտել է, որ ռազմավարական դաշնակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա:
--0--ԿԿ