ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
«Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցով բանագնաց է նշանակվում ամենափորձառու անձնավորություններից մեկը։ Նա նաև Հայաստանի հետ հանդիպումից առաջ հանդիպել է Պաշտպանության նախարարի հետ։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ի նկատմամբ ճնշումներ և պայմաններ են թելադրվելու, միևնույն ժամանակ, մենք Հայաստանի կողմից չենք տեսնում իրավական ակտ, որոշում, որ Ռուբինյանը նշանակվել է բանագնաց։ Պետք է կառավարության որոշում լինի, և փորձառու մարդկանց խումբ ստեղծվի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Անընդունելի է, որ հայ-թուրքական այդչափ կարևոր խնդրում ՀՀ իշխանությունը որդեգրել է «ձեռի հետ, ոտի վրա» սկզբունքը։ Հայ ժողովուրդը պետք է իմանա, որոնք են ՀՀ-ի կարմիր գծերը»,- ավելացրեց Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։