ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Արարատ Թևոսյանը նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի եղակալ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արա Սարգսյանը։
Ա. Թևոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից։
Էդգար Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետ՝ ազատվելով Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից։
Էդգար Պողոսյանը նշանակվել է Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետ։
--0--ԿԿ