ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 21, 24News
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանին, որն անցկացվում է Ստրասբուրգում հունվարի 21-ից 25-ը, Հայաստանը ներկայացել է նոր պատվիրակությամբ, որը ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրա հետ մեկնել են Հովհաննես Իգիթյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը:
ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը, խոսելով դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախադրյալներ են ստեղծվել:
«Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ և խաղաղ մթնոլորտում, դիտորդների ուշադրության ներքո»,- ասել է Պաչիերը:
Ըստ նրա՝ դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ հարգանք կա ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ: