ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Հեռավար ուսուցման կանցնեն միայն քովիդի դեպքերով դպրոցները, բոլորը չենք կարող փակել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Հարցազրույցի ընթացքում քննարկման առարկա դարձան նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման և ընդհանրապես կրթական համակարգի խնդիրները։ Փոխնախարարի խոսքով, կամավոր ատեստավորումը փորձնական ծրագիր է, և իրենք բաց են ցանկացած առաջարկի համար։
Խոսելով կրթության ոլորտի ռեֆորմների և արմատական փոփոխությունների մասին՝ Անդրեասյանը նշեց, որ ամբողջությամբ վերանայվելու են դպրոցների կառավարման սիստեմը, ինչպես նաև տնօրենների գործառույթները։
Մանրամասները՝ տեսանյութում։