ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Ադրբեջանցի սահմանապահ է մահացել զորավարժությունների ժամանակ: Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը։
Ըստ հրապարակված հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Սահմանապահ զորքերի «Ղազախ» առանձին սահմանապահ դիվիզիայի ծառայողական տարածքում: Զոհված զինծառայողը Ահմեդ Թուրալ Աքրամօղլուն մահացու բեկորային վիրավորում է ստացել АГС-17 նռնականետից արձակված կրակոցից:
--00—ԼՄ