ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Չինաստանը զորավարժություններ կանցկացնի Բոհայ ծոցում հոկտեմբերի 13-ից 20-ը, ասվում է Չինաստանի ծովային անվտանգության վարչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 13-ին ժամը 16.00-ից հոկտեմբերի 20-ին ժամը 16.00-ն՝ Բոհայ ծոցի հյուսիսային մասում գտնվող օֆշորային տարածքում։
Գերատեսչությունը նշել է զորավարժությունների տարածքի կոորդինատները, որոնց մուտքն արգելված է զորավարժությունների ընթացքում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
--00—ՅՄ