ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Քանի դեռ Քոչարյանն է ընդդիմության առաջնորդը, Փաշինյանը չի հեռանալու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նրա համոզմամբ, քանի դեռ ընդիմափոխություն չի եղել, իշխանափոխությունը բացառված է։
«Ընդդիմությունը զբաղված է ԱԺ-ում կաբինետները ռեմոնտ անելով, ի՞նչ դիմադրության շարժում, կամ էլ ԱԺ-ում դոլարային միլիոնատերերը կարտոֆիլի թանկացումից են խոսում, մարդիկ ինչպե՞ս կարող են էս ամենին լուրջ վերաբերվել»,-նշեց մեր զրուցակիցը։
Մարուքյանի կարծիքով, 30 տարի Արցախ գոռալով միլիոնատերեր դարձածները կանխատեսել էին նոյեմբերի 9-ը,հետևաբար նրանք մեղավոր են պարտության համար, իսկ նրանց առաջ քաշած թեզը՝ իբրև թե Հայաստանը թրքացվում է, տգիտություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։