ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ուսանողական ավանների տարհանման հրամաններ են արձակել պայթյունի՝ ստացված սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնում Է ABC հեռուստաընկերությունը։
Ռումբի մասին տեղեկատությունը, որն իբր դրված է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում, շենքերի զննումն ավարտած իրավապահ մարմիններն արդեն անվանել են ոչ հավաստի, բուհը շարունակում է աշխատանքը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում պայթուցիկ սարքի գտնվելու վկայություններ նույնպես չեն հայտնաբերվել: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում մի քանի բուհեր տարհանել են անձնակազմին և ուսանողներին պայթյունի սպառնալիքների պատճառով, որոնք հետագայում եղել են կեղծ։ Այսպես, նոյեմբերի 5-ին տարհանում է կատարել Եյլի համալսարանը, նոյեմբերի 7-ին Կոլումբյան, Քոռնելի և Բրաունի համալսարանները։
--00—ՄՀ