ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստի հավաքածու է մատակարարել ԱՊՀ երկրներին COVID-ի ախտորոշման համար և պատրաստ Է հետագայում ևս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այս մասին հայտարարել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք անվճար ավելի քան 1 միլիոն թեստի հավաքածու ենք ուղարկել ԱՊՀ-ի երկրներին ինֆեկցիայի ախտորոշման համար: Ռուսական պատվաստանյութերը մատակարարվում են Համագործակցության բոլոր պետություններին: Կատարվում են տեղի հարթակներում լիցենզիոն արտադրությունների բացման պայմանավորվածությունները»,-Միշուստինն ասել Է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում:
Նա նաև նշել Է միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը կորոնավիրուսով հիվանդացության շղթան ընդհատելու համար:
«Գլխավորն այստեղ քաղաքացիների զանգվածային պատվաստումն Է: Ռուսաստանում մենք այդ հարցերին ամենալուրջ ուշադրությունն ենք դարձնում, շարունակում ենք օգնել նաև Համագործակցության գծով մեր բարեկամներին»,-նշել Է Ռուսաստանի վարչապետը:
Նա նաև հավելել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է «գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին»։
--00—ՄՀ